էջմիածնի քաղաքապետը 20 միլիոն դրամով գնել է 34 հատ կոլա, չորս հատ քյաբաբ, տասը հատ շաուրմա և այլ ապրանքներ


Էջմիածնի քաղաքապետարանի 2020 թվականի գնումների պլանում բազմաթիվ գնումների մեջ տեղ է գտել նաև մի շարք կենցաղային գնումներ. Այսպիսով, ըստ գնումների պլանի՝ նախատեսված է 34 հատ գազավորված ըմպելիք, չորս հատ քյաբաբ, տասը հատ շաուրմա, երկու  բաժին ֆրի, ընդեղեն:

Ինչպես նաև տեղ է գտել հինգ հատ ադամանդե քարերով ոսկե մատանու գնումը՝ արժողությունը 220․000 ՀՀ դրամ: Գնումների պլանում նշված է նաև 1500 հատ «շոկոլադե» կրեդիտ քարտերի գնումը՝ արժողությունը 669․000 ՀՀ դրամ, 3000 հատ ձնծաղիկ՝ 450․000 ՀՀ դրամ, 200 հատ վարդ՝ 70․000 ՀՀ դրամ:  Նախատեսված է գնել նաև հատակի շոր, ասեղ, ընդեղեն, շոկոլադ, թխվածք,միրգ և այլն:

Ընդհանուր առմամբ այլ գնումների հետ 2020 թվականի գնումների պլանը կազմել է 20 միլիոն դրամ: