Արցախում մահացած 20-ամյա զինծառայողը Լոռու մարզի Գուգարք համայնքից էր


Արցախի արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում դեռեւս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում ստացած 20-ամյա զինծառայող Հենրիկ Արամյանը Լոռու մարզի Գուգարք համայնքից է։ Այս մասին news.am-ին հայտնել է Գուգարքի համայնքապետ Աշոտ Աշուղյանը։

«Իրենց համար աշխատող, ապրող ընտանիք են, մեկ եղբայր ու մեկ քույր, քույրն ուսանող է»,- ասել է գյուղապետը՝ նշելով, որ Հենրիկը մեկուկես տարվա ծառայող էր։

Հիշեցնենք, որ զինծառայողը հրազենային վնասվածքը ստացել էր գլխի շրջանում։ Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, և կատարվում է նախաքննություն: