ՀՀ ԶՈՒ 4-րդ զորամիավորման զորամասերից մեկն անցել է սննդի մատակարարման նոր ձևաչափին


4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող ևս մեկ զորամաս անցել է սննդի մատակարարման նոր ձևաչափին: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Զինվորական ճաշարանում տեղադրվել են ժամանակակից խոհանոցային սարքավորումներ, ներդրվել է հոսքագծային սպասարկման տարբերակը: Զինծառայողներին տրվում է ճաշատեսակների ընտրության հնարավորություն, սնունդը բազմազան է և սննդարար։ Զորամասում սննդի մատակարարման նոր կարգին հետևել և ճաշացանկին ծանոթացել է զորամիավորման հրամանատար, գնդապետ Ա. Բուդաղյանը: