Կորոնավիրուսի տեմպը ՀՀ-ում 5.9% է, ինչը համաշխարհային ռեկորդ է, կամ էլ ամենավատ արդյունքներից մեկը


ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով կորոնավիրուսով վարակվածների այսօրվա տվյալին:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ-ում հաստատվել էր կորոնավիրուսով վարակվելու 239 նոր դեպք:

Հրանտ Բագրատյանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Այսօր հայտարարվեց ՀՀ-ում կորոնավիրուսով հիվանդների թիվը՝ 4283։ Սա նշանակում է, մեկ օրում վարակվել է 239 մարդ։ Հավելաճի տեմպը 5.9% - կարծես թե համաշխարհային ռեկորդ է կամ էլ անմենավատ արդյունքներից մեկը։ Համեմատության համար այդ նույն մեկ օրում նոր հիվանդների թվաքանակի հավելաճի աշխարհի միջին թիվն է՝ 2.2, ԱՄՆ-ինը 1.8, ՌԴ-ինը՝ 3.8, Թուրքիա, Իրան 1%-ից էլ ցածր, Վրաստան 0.3%, Ադրբեջան՝ 1.5%»։