Գողացել են «Արարատ-73»-ի ֆուտբոլիստների արձանները


«Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ տեղադրված «Արարատ-73»-ի ֆուտբոլիստների արձաններից մի քանիսը գողացել են, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է «Փյունիկ» ակումբի գրասենյակի ղեկավար Գրիգոր Թադևոսյանը։

«Խնդրում եմ այն մարդկանց, ովքեր գողություն են կատարել, հետ վերադարձնել արձանները: Թեկուզ թողնել այստեղ, մենք շինաշխատանքները կկատարենք, կվերադարձնենք օրիգինալ տեսքին: Պատրաստ ենք նույնիսկ դրամական պարգև տալ այն մարդուն, որը կօգնի գտնել արձանները»,- ասել է Թադևոսյանը:

«Արարատ-73»-ին նվիրված արձանախումբը բացվել է 2016-ին «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ։ Ճարտարապետը Տիգրան Բարսեղյանն է։