Ռուսաստանում մեկ օրում վարակվել է 9434 մարդ


Ռուսաստանում վերջին 24 ժամվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 9434 նոր դեպք, մահացել է 139 հիվանդ, ապաքինվել ու հիվանդանոցներից դուրս է գրվել 8111 մարդ: 

Ընդ որում՝ 3966 մարդու մոտ կլինիկական ախտանշաններ չկան: Նոր վարակները հիմնականում գրանցվել են Մոսկվայում, Մերձմոսկովյան շրջանում և Սանկտ Պետերբուրգում:

Ռուսաստանում վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 335882, մահացության ցուցանիշը 3388 է, ապաքինվել է 107936 հիվանդ: