Հայաստանում արտակարգ դրության ժամկետն, ամենայն հավանականությամբ, մեկ ամսով կերկարաձգվի


Պարետատունը քննարկում է արտակարգ դրությունը երկարաձգելու հարցը, Aysor.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։

«Հիմա քննարկվում է երկարաձգելու հնարավորությունը, քանի որ այն հանգամանքները, որոնք բերել են արտակարգ դրության հայտարարման, չեն վերացել», - ասել է Վահան Հունանյանը։

Նա նշել է, թե այս պահին կոնկրետ ժամկետներ չկան՝ որքանով կերկարաձգվի արտակարգ դրությունը։

ԳՈՎԱԶԴ
00:00
Իմանալ ավելին

«Ամենայն հավանականությամբ, կերկարաձգվի ևս մեկ ամսով», - ասել է Տիգրան Ավինյանի խոսնակը։

«Եթե տեսնում ենք, որ որևէ ոլորտում խնդիր կա ու անհրաժեշտություն կա խստացման, որոշումը կայացվում է, եթե ոչ՝ մեղմացվում է։ Այս պահի դրությամբ՝ նման ոլորտ չկա, եթե անհրաժեշտություն լինի, մենք որոշում կկայացնենք ու կտեղեկացնենք», - հավելել է Վահան Հունանյանը։

Հիշեցնենք՝ արտակարգ դրության ժամկետն ավարտվում է մայիսի 14-ին: