Ա´յ Նիկոլ ջան, քեզ մոտ ոչ մի բան չի ստացվում, ընկե´ր, դիմում գրի, գնա․ Արմեն Աշոտյան


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա ուղիղ եթերին` Արմեն Աշոտյանն ասել է, որ Փաշինյանը խուճապի մեջ է, և դրա պատճառը հարյուր հազարավոր քաղաքացիների դժգոհությունն է, այսօրվա աջակիցներին բերման ենթարկելու գործընթացն էլ իրենից ենթադրում է անուղղակի ճնշում յուրաքանչյուր քաղաքացու վրա, որը համակարծիք չէ ներկա իշխանությունների հետ:

«Նիկոլ Փաշինյանին մնա՝ իր վարչապետությունը կսահմանափակվի կառավարական դաչայով Սևանում, այստեղի կառավարական առանձնատնով, վարչապետական ինքնաթիռով և պարգևավճարներով։ Այդ մարդը չի եկել ժողովրդի հարցերը լուծելու, երկու տարի առաջ էլ էր դա պարզ ոմանց, այդ թվում նաև մեզ, այսօր դա պարզ է հարյուր հազարավոր մարդկանց: Նա բրախել է ժողովրդին, պարզապես բրախել։ «Եղունգ ունես գլուխդ քորիր». այս իրավիճակում է այսօր հայտնվել Հայաստանի հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի: Ա´յ Նիկոլ ջան, քեզ մոտ ոչ մի բան չի ստացվում, սաղ վատ է, տնտեսությունը, սոցիալական վիճակը, արտաքին քաղաքականությունը, Արցախյան բանակցությունները, սաղ վատ է, ընկե´ր, դիմում գրի, գնա»,- ասել է Աշոտյանը: