Երևանի Սայաթ-Նովայի պողոտայում ծառը կոտրվել և ընկել է կայանած ավտոմեքենաների վրա


Մայիսի 22-ին, ժամը 20:08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սայաթ-Նովա պողոտայի թիվ 21 ա շենքի բակում ծառը կոտրվել և ընկել է կայանած ավտոմեքենաների վրա։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները կանաչապատման աշխատակիցների հետ համատեղ մասնատել են վնասված ծառը և բացել երթևեկելի հատվածը։