Արսեն Թորոսյանը ներողություն է խնդրել Վրաստանից


Հայաստանի Առողջապահության նախարարությունը դիվանագիտական խողովակով փոխանցել է պաշտոնական Թբիլիսիին իր ափսոսանքը նախարար Արսեն Թորոսյանի խոսքերի համար։ Հիշեցնենք, որ Արսեն Թորոսյանը նախօրեին քննարկման ժամանակ հայտարարել էր, թե իբր կորոնավիրուսի դեմ պայքարում Վրաստանն ունի ավելի վատ հակահամաճարակային եւ առողջապահական համակարգ։ 

 
Այս մասին հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին։ «Հայաստանի Առողջապահության նախարարությունից զանգահարել են Երեւանում վրացական դեսպանատուն եւ նախարարի անունից հայտնել ափսոսանք այն բանի համար, որ նրա խոսքերը, ըստ իրենց, սխալ են մեկնաբանվել եւ մտահոգել են վրացի գործընկերներին, ինչի առնչությամբ ափսոսանք են հայտնել եւ խնդրել փոխանցել իրենց խոսքերը Թբիլիսիին»,- հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարարը։