Երևանի Իոսիֆյան փողոցում ավտոմեքենան բախվել է ճամփեզրի եզրաքարին. վարորդը գլխի վնասվածքներով հոսպիտալացվել է


Մայիսի 29-ին, ժամը 19:50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իոսիֆյան փողոցի թիվ 39 տան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սմբատ Հ․, ծնված 1949 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի եզրաքարին։ 

Վարորդը գլխի շրջանում վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղից էլ հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ։ Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր։