Ինստագրամն արգելափակել է Կադիրովի էջը


Ինստագրամն արգելափակել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի հաշիվը։ Ֆեյսբուք սոցիալական ցանցի ներկայացուցիչը, որին պատկանում է ինստագրամը, հայտնել է, որ Չեչնիայի ղեկավարի էջը հեռացվել է՝ նրա նկատմամբ պատժամիջոցների պատճառով:Այս մասին գրում է Lenta-ն։

Մեկնաբանելով Կադիրովի հաշվի արգելափակումն ինստագրամում, ֆեյսբուքի ներկայացուցիչն ասել է, որ դրանք գործում են ԱՄՆ օրենսդրության շրջանակներում:

«Այս դեպքում մենք հեռացրել ենք այն անձի հաշիվը, որը գտնվում է պատժամիջոցների տակ, ինչպես նախկինում ենք արել նման դեպքերում», - ավելացրել է ֆեյսբուքի ներկայացուցիչը: