Չեմ ժխտում, որ Վրաստանում սահմանափակումներն ավելի լավ և ուժեղ են իրականացվել․ նախարար


Ինչպե՞ս եղավ, որ Վրաստանին հաջողվեց կոտրել վարակի տարածման տեմպը, իսկ ՀՀ-ում թվերն աճում են։ «Չեմ ժխտում, որ Վրաստանում սահմանափակող միջոցառումներն ավելի լավ, խիստ և ուժեղ են իրականացվել, այդ թվում՝ մինչև օրս»։ Այս մասին այսօր առցանց քննարկման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Թորոսյանի խոսքով Վրաստանի առողջապահական համակարգը, հատկապես համաճարակային համակարգը, էականորեն տարբերվում է մեր հակահամաճարակային համակարգից՝ ոչ լավ իմասոտվ: Թորոսյանը նշեց նաև, որ կա մեթոդաբանության տարբերություն, հատկապես այն քաղաքացիների, որոնք թեստավորվում են ընդհանրապես:

«Մենք մինչև այսօր ունենք մոտ 350 վարակված բուժաշխատող: Հուսանք, որ բոլորը կառողջանան ու որևէ վատ ելքով դեպք չենք ունենա: Կարող է նաև մեկ այլ վատ դեպք տեղի ունենալ, երբ հիվանդանոցներում բուժվող այլ քրոնիկական հիվանդություններով ծանր քաղաքացիները կարող են վարակվել և նրանց առողջական, առանց այն էլ վատ վիճակը վատանա կորոնավիրուսի պատճառով: Դրա համար մեր գերնպատակն է այդպիսի սցենարի թույլ չտալը»,- ասաց նախարարը: