Սասուն Միքայելյանի դեմ Էդմոն Մարուքյանի եղբոր ներկայացրած հանցագործության մասին հաղորդումն ուղարկվել է ՀՔԾ


ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի եղբոր՝ Էդգար Մարուքյանի ներկայացրած հանցագործության մասին հաղորդումը դատախազությունն ուղարկել է ՀՔԾ՝ նյութեր նախապատրաստելու։ Լուրը հայտնել են գլխավոր դատախազությունից:

Նշենք, որ Էդմոն Մարուքյանի եղբայրը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի դեմ՝ վերջինիս կողմից ԱԺ դահլիճում հնչեցրած «գլուխդ կցխեմ», «վիզդ կկտրեմ» արտահայտությունները դիտարկելով որպես սպառնալիք։

Նշենք նաեւ, որ Սասուն Միքայելյանը հայտնել էր, որ Մարուքյանի եղբայրը պետք է ներողություն խնդրի ֆեյսբուքյան իր էջում արված գրառման մեջ իր հասցեն հայհոյանք գրելու համար։