Չհամարձակվեք մյուս անգամ Ձեր ձայնը բարձրացնել, սպառնալ ՄԻՊ-ին․ Արման Թաթոյանը՝ Վաղարշակ Հակոբյանին


Պարոն Վաղարշակ Հակոբյան, չհամարձակվեք մյուս անգամ Ձեր ձայնը բարձրացնել իմ վրա, մյուս անգամ չփորձեք իշխանական դիրքերից խոսել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հետ: Այս մասին, այսօր՝ մայիսի 2-ին, ԱԺ-ում իր ելույթում հայտարարեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ արձագանքելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի ելույթին:

«Եվ մյուս անգամ չփորձեք սպառնալ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին: Կան իրավական պատասխանատվության բոլոր մեխանիզմները, ավելին, դուք նույնիսկ չեք տիրապետում, որ Մարդու իրավունքների պաշտպանը չի աշխատում կանոնադրությամբ: Ես ձեզ հետ քննարկելու ոչինչ չունեմ»,-ասաց նա:

Ավելի վաղ Վաղարշակ Հակոբյանն իր ելույթում նշել էր, որ ՄԻՊ-ի գործունեության մեջ երկակի ստանդարտներ եմ տեսնում:

Սա հստակ արժանանալու է քաղաքական գնահատականի: Ըստ այդմ, ես որպես ԱԺ պատգամավոր շատ դեպքերում  ձեր պրակտիկ աշխատանքը գնահատում եմ բավարար, բայց ձեր զեկույցը գնահատում եմ անբավարար: Որպես մարդ, ով սահմանադրությամբ օժտված է Մարդու իրավունքների պաշտպան գործուղել տվյալ հիմնարկ, ուզում եմ տեղեկացնել, որ ավելի խորքային եմ հետեւելու ձեր աշխատանքներին եւ փորձելու եմ օգնության ձեռք մեկնել ձեզ»,-հայտարարել էր «Իմ քայլի» պատգամավորը: