Գիտնականները պարզել են, թե կորոնավիրուսով հիվանդները քանի օրից են դադարում վարակիչ լինել


Կորոնավիրուսով հիվանդները հիվանդության ախտանշանների ի հայտ գալուց 11 օր անց դադարում են վարակիչ լինել: Ն
ման եզրահանգման են եկել Սինգապուրի Վարակիչ հիվանդությունների ազգային կենտրոնի մասնագետները:

Ըստ նրանց, ապաքինվող հիվանդների հետազոտության արդյունքները կարող են ցույց տալ կորոնավիրուսի առկայություն, սակայն այն արդեն վտանգավոր չէ: 

Գիտնականները կարծում են, որ թեստերը ցույց են տալիս միայն վիրուսի գենոմի մի մասը, սակայն ունակ չեն պարզելու դրա կենսունակությունն ու այլ մարդու փոխանցման հավանականությունը»:

Մասնագետների խոսքով՝ կարող են լինել նաև բացառություններ, օրինակ՝ օնկոլոգիական հիվանդություններ ունեցող մարդկանց դեպքում, որոնք հավելյալ դեղամիջոցներ են ընդունում՝ ուղղված իմունային համակարգի ամրապնդմանը: