Արտակարգ դրությունը չշարունակելու տարբերակ չունենք. Նիկոլ Փաշինյան | Տեսանյութ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի փողոցներում շրջելուց հետո Ֆեյսբուքի ուղիղ եթերում նշեց, որ քաղաքացիների հետ շփումների արդյունքում պարզել է, որ մարդկանց մոտ կան տարբեր մոտեցումներ։ Ոմանք պնդում են, որ կորոնավիրուս չկա, այն սարքած է, և համավարակին վերաբերվում են իմիջիայլոց։ Ոմանք ցանկանում են, որ հանրային տրանսպորտը վերսկսի աշխատանքը, ոմանք էլ խնդրում են, որ առանց դիմակի փողոց դուրս գալու համար տուգանք մտցվի։

«Մենք, ցավոք, այս փուլում չենք կարող արտակարգ դրությունը վերացնել, բայց սահմանափակումների ռեժիմի նկատմամբ մեր վերաբերմունքը որոշակիորեն պետք է փոխվի։ Մեր ռազմավարությունը պետք է լինի այն, որ մարդիկ ոչ թե տներում փակվեն, այլ իրենց առօրյա կյանքում պահեն հակահամաճարակային կանոնները։ Եվ դրա համար մենք պետք է վարչական լծակներ օգտագործենք»,- նշեց վարչապետը։

Վարչապետը նշեց, որ արտակարգ դրությունը չերկարաձգելու տարբերակ ուղղակիորեն Կառավարությունը չունի: