Մեկ տարեկան Միքայելը, ով լյարդի փոխպատվաստման է ենթարկվել, դուրս է գրվում հիվանդանոցից | տեսանյութ


Մեկ տարեկան Միքայելը երկու ամիս առաջ լյարդի փոխպատվաստման էր ենթարկվել։ Հիմա նա արդեն պատրաստվում է տուն գնալ:

Երեխայի մոտ հայտնաբերված խնդիրը` նեոնատալ սկլերոզացնող խոլանգիտ, հազվադեպ է ախտորոշվում ամբողջ աշխարհում, իսկ Հայաստանում եղել է առաջին անգամ:

Հայ վիրաբույժները վիրահատությունն իրականացրել են Մինսկից ժամանած թիմի հետ, մարտի 13-ին: Երեխայի համար որպես լյարդի դոնոր հանդես է եկել մայրը:

Մանրամասները՝ տեսանյութում.