Ավտովթար՝ Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ճանապարհին. կան զոհեր


Սույն թվականի մայիսի 22-ին ժամը 14։30-ի սահմաններում  Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհի 11-րդ կիլոմետրին իրար են բախվել  «ՎԱԶ-2121», «ԲՄՎ-520» և «ՎԱԶ-2104» մակնիշի ավտոտոմեքենաները, տեղեկացնում է Արցախի քննչական կոմիտեն:

Վթարի հետևանքով «ԲՄՎ-520»-ի 1941թ ծնված ուղևորը և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի 1953թ ծնված վարորդը բուժհաստատություն տեղափոխելու ճանապարհին մահացել են, իսկ «ԲՄՎ-520» ավտոմեքենայի 1973թ ծնված վարորդը և «ՎԱԶ-2121»-ի ավտոմեքենայի 1980թ ծնված ուղևորը ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու շրջբուժմիավորում։

Դեպքի վայր է մեկնել Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության երրորդ քննչական բաժնի քննիչը։  

ԱՀ քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ։ Նշանակվել են փորձաքննություններ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։