Սասուն Միքայելյանը, Արտակ Մանուկյանը և Վահե Ղալումյանը պատրաստ են մանդատները վայր դնել՝ պայմանով. Մակունց


«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արտակ Մանուկյանը և Վահե Ղալումյանը պատրաստ են իրենց մանդատները վայր դնել՝ պայմանով, որ միաժամանակ մանդատները վայր են դնում «Լուսավոր Հայաստան»-ից Հրանտ Այվազյանը և Սարգիս Ալեքսանյանը։ Այս մասին այսօր՝ մայիսի 11-ին, ԱԺ-ում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

««Լուսավոր Հայաստան» խմբակցությունը զոհ չէ, եւ այն, ի դեմս իր ղեկավար Էդմոն Մարուքյանի, կոնֆլիկտի կողմ է, կոնֆլիկտը հրահրող կողմ է։ Վերահաստատելով, որ կոնֆլիկտն ունի երկու կողմ, գտնում ենք, որ այս ամենը հարթելու համար, թույլ չտալու համար, որ նման բաներ կրկնվեն, պետք է քաղքական հետեւանք ունենա այս ամենը։ Սասուն Միքայելյանն ասաց, որ ինքը պատրաստ է մանդատը վայր դնել, եթե միաժամանակ մանդատը վայր է դնում նաև Էդմոն Մարուքյանը, ավելին, իրենց մադնատները պատրաստ են վայր դնել նաև Արտակ Մանուկյանը և Վահե Ղալումյանը՝ պայմանով, որ միաժամանակ մանդատները վայր են դնում «Լուսավոր Հայաստան»-ից Հրանտ Այվազյանը և Սարգիս Ալեքսանյանը: Սա է մեր դիրքորոշումը, սա է արդարարությունը և սա է քաղաքական հետևանքը, որը պետք է տեղի ունենա»,- ասաց Լիլիթ Մակունցը։