Պարետի նոր՝ կարևոր որոշումը


Նախատեսում ենք, որ մայիսի 18-ից հանրային տրանսպորտն ամբողջովին կգործարկվի, կվերաբացվեն առևտրի իրականացման վայրերը, հանրային սննդի օբյեկտները կկարողանան ծառայություններ մատուցել նաև փակ տարածքներում, կգործեն մարզասրահները, բացօթյա պատմամշակույթային վայրերը, կիրականացվեն նաև մի քանի այլ թուլացումներ:

Այս մասին Ազգային ժողովի հատուկ նիստին հայտարարեց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը:

«Միաժամանկ, քանի որ աշխատող ծնողների համար խնդիր է մանկահասակ երեխաների խնամքի ապահովումը, կվերաբացվեն նաև նախակրթարանները»,- ասաց նա՝ ընդգծելով, որ բոլոր սահմանափակումների թուլացումներն ուղեկցվելու են համակեցության հստակ կանոնների սահմանմամբ, որոնց չկիրառումը հանգեցնում է համապատասխան տույժերի և տուգանքների:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի վարակի տարածմամբ պայմանավորված՝ արտակարգ դրությունը երկարաձգվում է մինչև հունիսի 13-ը, ժամը՝ 17:00-ն: