Պուտինը հանձնարարել է զրոյացնել կորոնավիրուսից տուժած փոքր եւ միջին բիզնեսի հարկերը


Պուտինը հանձնարարել է զրոյացնել կորոնավիրուսից տուժած փոքր եւ միջին բիզնեսի՝ երկրորդ եռամսյակի համար բոլոր հարկերը, հաղորդում է Meduza-ն:

Նա նաեւ հայտնել է զբաղվածության աջակցության հարցով վարկային նոր ծրագրի մասին, որից կարող են օգտվել կորոնավիրուսից ամենից շատ տուժած ճյուղերը: Եթե ձեռնարկությունը վարկային ծրագրի գործողության ժամկետի ընթացքում պահպանի զբաղվածությունը 90% մակարդակում, ապա կզրոյացվեն վարկերն ու տոկոսները: 80% մակարդակում զբաղվածության պահպանման դեպքում կզրոյացվի վարկերի եւ տոկոսների կեսը:

Բացի այդ, Պուտինը հանձնարարել է վերադարձնել ինքնազբաղվածների ամբողջ եկամտահարկը, որը նրանք վճարել են 2019-ին, եւ նրանց տրամադրել հարկային կապիտալ մեկ ԱՎՆՉ-ի չափով: