Ազգային ժողովում ում էլ զրպարտեն, վիրավորեն, ծեծեն միշտ մնալու են անպատժելի. Անի Սամսոնյան


Գիտե՞ք ինչու են Ազգային ժողովի ամբիոնից արդեն սպառնում Մարդու իրավունքների պաշտպանին: Որովհետև Ազգային ժողովում ում  էլ զրպարտեն, վիրավորեն, ծեծեն միշտ մնալու են անպատժելի և որևէ մեկը պատասխանատվություն չի կրելու: Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել «Լուսավոր Հայաստանա» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:

Նա գրել է. «Բայց ամենավախենալուն այն է, որ ՄԻՊ-ի նախազգուշացումից հետո առ այն, որ ինձ չսպառնաք, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ՄԻՊ-ին է նկատողություն անում անհանդուրժող վերաբերմունքի համար: #Ցինիզմ»: