Միշուստինը դուրս է գրվել հիվանդանոցից և վերադարձել ՌԴ վարչապետի պարտականությունների կատարմանը


ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը դուրս է գրվել հիվանդանոցից և վերադարձել է վարչապետի պարտականությունների կատարմանը:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով վարչապետի մամլո քարտուղարին, Միշուստինն արդեն առցանց հանդիպում է անցկացրել գործընկերների հետ և պատրաստվում է նախագահի հետ խորհրդակցությանը:

Ինչպես հաղորվում է Կրեմլի կայքում, Վլադիմիր Պուտինն արդեն հրամանագիր է ստորագրել առ այն, որ կառավարության ղեկավարի պաշտոնում փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովի նշանակումն ուժը կորցրած է համարվում:

Հիշեցնենք, որ ապրիլի 30-ին Միշուստինը հայտարարել էր կորոնավիրուսով վարակվելու մասին և ժամանավորապես հեռացել էր գործերից՝ հիվանդանոցում բուժում ստանալով: