Պարետատունը քննարկում է դիմակների կրումը պարտադիր դարձնելու հարցը. Փաշինյանը խոսեց թույլ տված սխալներից


Մենք Հայաստանում ունեինք դիմակների դեֆիցիտ, իսկ հիմա Հայաստանում ունենք դիմակների արտադրություն, որը մեր կարիքները լրիվ բավարարում է եւ դեռ կարող ենք արտահանել: Այս մասին այսօր՝ մայիսի 14-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա տեղեկացրեց, որ պարետատունը  հիմա քննարկում է հարցը, թե արդյոք մենք պետք է մտցնենք փակ տարածքներում եւ բաց տարածքներում դիմակների կրման պարտադիր պայման:

«Մենք ստիպված ենք եւ չենք կարող չերկարացնել արտակարգ դրության ռեժիմը, բայց այն մտադրությամբ, որ խիստ սահմանափակումներ չենք պատրաստվում կիրառել: Բայց արտակարգ դրության ռեժիմն անհրաժեշտ է որպես գործիք, որը կարող ենք կիրառել ըստ իրավիճակի: Մի դեպք կա, որի դեպքում միայն արտակարգ դրության ռեժիմի պայմաններում է հնարավոր իրականացնել, երբ պետք է որեւէ բնակավայրի մուտք ու ելքը փակել»,-ասաց վարչապետը: