Բուժաշխատողներին տված խոստումները պետությունը չի կատարում


«Կորոնավիրուսի դեմ պայքարող բժիշկներն արդեն ամիսներով տուն չեն գնում: Հայ բժիշկների կատարած աշխատանքի մասին գրեթե ամեն օր համացանցում լուսանկարներ, տեսանյութեր են հայտնվում, շնորհակալական խոսքերի պակաս չկա, բայց պետությունից արժանապատիվ վարձատրություն չեն ստանում, խոստումներն էլ լիարժեք չեն իրականացվում։

Օրինակ, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում, որտեղ բուժվում են կորոնավիրուսով վարակված ծանր հիվանդները, բուժքույրերն ու բժիշկները Առողջապահության նախարարության խոստացած կրկնակի աշխատավարձերը չեն ստացել։

Եթե սովորական պայմաններում շարքային բուժքույրերը մեկօրյա հերթապահության համար ստանում էին 17 հազար 500 դրամ, իսկ կորոնավիրուսի դեմ իրականացվող աշխատանքների դիմաց պետք է կրկնակի վճարվեին՝ 35 հազարական դրամ, սակայն ապրիլ ամսին նրանց վճարել են ընդամենը 30 հազար դրամ, բժիշկներին՝ 40 հազար։

Ու սա այն պարագայում, երբ բուժաշխատողների մեկամսյա աշխատանքի 14 օրը տրամադրվում է աշխատանքից հետո նրանց մեկուսացման համար, և ստացվում է, որ մեկ ամիս ընտանիքից կտրվում են, իրենց կյանքը վտանգում և այդ աշխատանքի դիմաց, որը 5-7 հերթապահություն է կազմում, ստանում են ընդամենը 150-190 հազարական դրամ աշխատավարձ»,-գրում է «Հրապարակ» թերթը: