«Մենք չենք ուզում, որ մեր այգիներում մահճակալներ դրվեն, եւ մարդիկ մեր աչքի առաջ մահանան». Տիգրան Ավինյան


Եթե դուք ասում եք, որ դիմակ կրելն անհարմարություններ է պատճառում, ես ձեզ վստահեցնում եմ, որ վարակվելն ավելի մեծ անհարմարություններ է պատճառելու: 
Այս մասին, այսօր՝ մայիսի 14-ին, ԱԺ հատուկ նիստում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը:

«Այդ վարակի տարածումը հասարակության համար խնդիր է դառնում: Շատ երկրներ դրա միջով անցել են, եւ մենք չենք ուզում, որ մեր այգիներում մահճակալներ դրվեն, մարդիկ մեր աչքի առաջ մահանան: Այո, անհարմար է, այո, թանկ է, բայց այս պահանջները նրա համար են, որ չգնանք վատ երկրների սցենարով»,- ասավ Ավինյանը: