ԱՄՆ-ը հրաժարվել է Ռուսաստանից ստացած բժշկական սարքերից. նրանք հետ կուղարկվեն


Ապրիլի սկզբին Ռուսաստանից ԱՄՆ ուղարկված «Авента-М» թոքերի արհեստական օդափոխության սարքերը չեն օգտագործվել ամերիկյան կլինիկաներում, հայտարարել է արտակարգ իրավիճակների գործակալության (FEMA) մամուլի քարտուղար Ջանեթ Մոնտեզին, գրում է 
meduza.io-ն։

Նրա խոսքով՝ սարքերը որպես պահեստային սարքավորումներ պահվել են Նյու Յորք և Նյու Ջերսի նահանգների պահեստներում: Այժմ հնարավոր վտանգի փաստը հաշվի առնելով՝ դրանք հետ են ուղարկվում արտակարգ իրավիճակների գործակալություն։

Նախնական տվյալներով՝ «Авента-М» սարքերում կարճ միացումը Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի հիվանդանոցներում վերջին երկու հրդեհների պատճառ է դարձել, որոնց հետևանքով մահացել է կորոնավիրուսի վեց վարակակիր։