Միքայել Մինասյանի տեսանյութի հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՔԾ-ում հարուցվել է քրգործ


Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի տեսանյութի հիման վրա նախապատրաստված նյութերով Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ: 

Նա տեղեկացրեց, որ գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը):

Հիշեցնենք, որ Միքայել Մինասյանը հայտնել էր, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն իր հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից առաջարկել է սիմվոլիկ գումար, որի դիմաց ինքը կարող էր ազատվել բոլոր տեսակի քրեական եւ քաղաքական հետապնդումներից: