Սուրեն Պապիկյանն ինքնամեկուսացվել է. փոխնախարարները վարակված են


Կառավարության նիստում այսօր Սուրեն Պապիկյանը ներկա չէր: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրեց, որ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունում կորոնավիրուսի վարակվածության դեպքեր են գրանցվել և այդ պատճառով որոշում է կայացվել, որ նախարար Սուրեն Պապիկյանը կինքնամեկուսանա:

Սուրեն Պապիկյանի երկու տեղակալների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։