Առողջապահության նախարարն ինքնամեկուսացվել է


Իմ կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է: Ես որևէ գանգատ չունեմ: Մոտ ժամանակներս շփումներս կհասցնեմ գրեթե 0-ի, որևէ մեկին չվտանգելու համար:

Հիշեցնենք, որ Առողջապահության նախարարությունում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքեր կան։ Տեղեկությունը հայտնել էր ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկա չէր այսօրվա Կառավարության  նիստին։ Նախարարի մամուլի քարտուղարը նշել էր, որ նախարարությունում կան հաստատված դեպքեր, այդ պատճառով նախարարը ինքնամեկուսացվել է ու թեստ հանձնել: