Այ ապիկար, էնքան ոչինչ ես, որ մտնում ես հիվանդանոց քեզ բժիշկները չեն ճանաչում. պատգամավորը՝ Արսեն Թորոսյանին


ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան գրառմանը, որում վերջինս անդրադարձել էր ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարությանը: Գևորգ Պետրոսյանի գրառման մեջ ասվում է.

«Ահա, թե համավարակի տարածման կրիտիկական օրերին ինչով է զբաղված առողջապահության հետ ոչ մի աղերս չունեցող նախարար կոչեցյալը:

Լավ, եթե իսկապես վստահենք Նիկոլ Փաշինյանի՝ վեթթինգի (կադրերի մաքրազարդման) գաղափարին, ապա ի՞նչ գործ ունի այս անհասկանալի կերպարը կառավարությունում:

Մարդն էնքան պարապ ա, որ ֆեյսբուքյան հեգնական գրառումներ ա կատարում ու դրա համար աշխատավարձ ու պարգևատրում ա ստանում:


Ա՜յ ապիկար, էնքան ոչինչ ես, որ նախարար նշանակվելուց հետո մտնում ես հիվանդանոց, և քեզ բժիշկները չեն ճանաչում, ու դու էտքանից հետո, առանց ամաչելու, շարունակում ես զոդված մնալ քո աթոռին... Դա նշանակում ա, որ դու բժշկական աշխարհում էնքան ես ճանաչված, ինչքան ես Մոզամբիկի մայրաքաղաք Մապուտույում...

Համավարակը հելել-հասել ա ամենավտանգավոր սահմանին, մարդը ֆեյսբուքում ծաղրուծանակով ա զբաղված:

Է՜յ, ա՜յ անբան, եթե ամոթի կտոր դեռ մնացել ա մեջդ, դիմումդ գրի ու ոլորտն ազատի քո անօգուտ ներկայությունից:

Չնայած՝ կարող ա դու չես որոշում քո անելիքը...

Ուզում եմ հասկանալ էլի՝ Ինչու՞ պետք է քաղաքացին իր եկամուտներից քո նմանին կերակրի ու պարգևատրի, քո ո՞ր արժանիքի համար...»: