Ինչ կլինի, եթե COVID19-ի պատճառով հայտնվեք վերակենդանացման բաժանմունքում | լուսանկարներ


Ֆեյսբուքյան օգտատեր Քաջիկ Խաչատրյանն իր էջում գրում է. «Covid19-ով վարակվածի համար օդափոխումը ցավոտ պրոցեդուրա է. խողովակը տեղադրվում է Ձեր կոկորդում և մնում այնտեղ, մինչև վերակենդանանաք կամ ոչ։ Հիվանդները չեն կարողանում ուտել կամ բնական որևէ այլ կարիք հոգալ։ Մեքենան է, որ Ձեզ կենդանի է պահում:

Անհարմարության ու ցավի պատճառով բժիշկները պետք է ապահովեն Ձեզ ցավազրկող դեղամիջոցներով, որպեսզի օրգանիզմը հարմարվի խողովակների առկայության այնքան ժամանակ, քանի դեռ Դուք միացված եք մեքենային: Բուժման սկզբից 20 օր անց երիտասարդ հիվանդը կորցնում է մկանային զանգվածի 40%ը և միաժամանակ վնասվում են բերանի խոռոչն ու ձայնալարերը, ինչպես նաև կարող է առաջանալ թոքերի կամ սրտի հնարավոր բարդություններ: Այդ պատճառով է, որ ծեր կամ արդեն թույլ իմունային համակարգով մարդիկ չեն կարողանում դիմանալ բուժմանը և մահանում են։

Վերակենդանացման բաժանմունքում.
Օրգանիզմը հեղուկով սնունդով ապահովելու համար Ձեր քթի միջով Ձեր ստամոքսում տեղադրվում է խողովակ։ Ձեր հետույքի շուրջ կպչուն տոպրակներ են տեղադրում՝ Ձեր կղանքն ու մեզը հավաքելու համար։ Բուժքույրերի մի խումբ փոփոխում Ձեր մարմնի դիրքը ամեն երկու ժամը մեկ, այն ժամանակ երբ Դուք պառկած եք սառը հեղուկով լի մատրասի վրա, որն օգնում էր նվազեցնել ձեր 40° ջերմաստիճանը:
Այս ամենն այն պարագայում, երբ Ձեր սիրելիները նույնիսկ այցելել չեն կարող: Դուք միայնակ կլինեք Ձեր սենյակում մեքենայի հետ։

Իսկ ոմանց համար դիմակ կրելն անհարմար է ...

(Նկարները իրավիճակը պատկերավոր դարձնելու համար են)»: