Բախվել են 17–ամյա վարորդի 07-ը և 24-ամյա վարորդի Opel-ը. կան վիրավորներ


Հունիսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի Թեղուտ բնակավայր տանող ավտոճանապարհի սկզբնամասում բախվել են Թեղուտ բնակավայրի բնակիչներ, 24-ամյա Վահիգ Ա.-ի վարած Opel Astra և 17-ամյա Հարություն Պ.-ի վարած ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենաները: 

Այս մասին հայտնում է Shamshyan.com կայքը՝ մանրամասնելով, որ վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ՃՈ ծառայողները: Փաստի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում: