Խոշոր ավտովթար Երևանում. 30–ամյա վարորդը Mitsubishi-ով բախվել է BMW-ին և գլխիվայր շրջվել. կա վիրավոր


Հունիսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 30-ամյա Արշակ Բ.-ն իր վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենայով բախվել է Չարենցի փողոցի 103 հասցեի դիմաց կայանված, Մեղրի քաղաքի բնակիչ, 32-ամյա Արթուր Գ.-ին պատկանող BMW մակնիշի ավտոմեքենային: Այս մասին հայտնում է Shamshyan.com կայքը՝ մանրամասնելով, որ բախման հետևանքով Mitsubishi-ն գլխիվայր շրջվել է:

Վթարի հետևանքով Mitsubishi-ի վարորդ Արշակ Բ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: 

Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները, փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: