«Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտից բերման են ենթարկել 3 քաղաքացիների. Նրանցից մեկը գրպանից նետել է թմրամիջոցը


Հունիսի 27-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողները ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի ՔՀ բաժանմունքի ծառայողների հետ համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի հարակից տարածքից բերման են ենթարկել քաղաքացիներ Գ. Ղ.-ին, Մ. Մ.-ին և Ա. Չ.-ին։

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ վերջինս բերման ենթարկվելիս՝ գրպանից նետել է 0.70 գրամ քաշով պոլիէթիլենային փաթեթ, որում հայտնաբերվածը, համաձայն Ա. Չ.-ի բանավոր հայտարարության, հանդիսանում է մեթադոն տեսակի թմրամիջոց։

Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր, հայտնաբերվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության։