ՀՀ-ում 529 պացիենտ ծանր վիճակում է, 123-ը՝ ծայրահեղ ծանր | տեսանյութ


Այս պահին ծայրահեղ ծանր վիճակում գտնվող վարակակիրների թիվը հասնում է 123-ի: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ինչ վերաբերում է ծանր վիճակում գտնվողներին, ապա նրանց թիվը հասնում է 529-ի. «1739 հիվանդի մոտ կա թոքաբորբ, ինչը նշանակում է, որ նրանց վիճակը ցանկացած պահի կարող է դառնալ ծանր կամ ծայրահեղ ծանր»,- նշեց վարչապետը: