Համավարակն արագանում է. ԱՀԿ-ն նոր տվյալներ է հրապարակել


Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, որը հաշվարկներ է կատարում կորոնավիրուսով վարակվածների վերաբերյալ պետությունների պաշտոնական իշխանությունների տվյալների հիման վրա, հունիսի 29-ի երեկոյան հաղորդել է, որ աշխարհում ախտահարվածների թիվը գերազանցել է 10 միլիոնը: Այս մասին հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Ինչպես նշել է ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյսուսը, համավարկն առայժմ սոսկ արագանում է: Համաճարակի էպիկենտրոն է մնում Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայի տարածաշրջանը. վարակումների եւ մահացու վախճանների ամենամեծ քանկությունը գրանցված է ԱՄՆ-ում եւ Բրազիլիայում, կորոնավիրուսի առավել վարակումներով երկրների մեջ են մտնում նաեւ Պերուն, Չիլին եւ Մեքսիկան: 

Ասիայում առավել անբարեհաջող իրավիճակ է ստեղծվել Հնդկաստանում, որտեղ մայիսի վերջից ի վեր շարունակվում է ախտահարվածների եւ կորոնավիրուսի պատճառով մահացածների քանակի արագ աճը, ինչպես նաեւ Իրանում, Պակիստանում եւ Թուրքիայում։