Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները տեսակոնֆերանս են ունեցել


ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների տեսակոնֆերանսի մեկնարկի մասին։

Նա նշել է․  «Մեկնարկեց Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի տեսակոնֆերանսը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ և միջնորդությամբ»: