Քարտեզը պատրաստ է


«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ընդդիմադիր ճամբարում արդեն իսկ պատրաստ է ճանապարհային քարտեզը` «Կոնսենսուս` մինուս մեկ» ֆորմատով. գլխավոր ճարտարապետներն են Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը, որոնք կարողացել են այս օրերին քով քովի բերել արտախորհրդարանական եւ անգամ խորհրդարանական ուժերին, ի դեմս ԲՀԿ-ի:

Ճանապարհային քարտեզի թիվ մեկ առաջնահերթություններն են` Արցախը եւ COVID-19-ի դեմ պայքարի մոդելավորումը:

Իրենց հերթին` իշխանությունները շատ լավ հասկանալով, որ իրենք այլեւս ժամանակ չունեն, շտապում են` շարունակելով ՍԴ-ի հետ կապված հարցերի փնթի լուծումը, արեւմտյան «պրոյեկտների» իրականացումը, ինչպես նաեւ Արցախի հարցում փորձում խոստումները մոտեցնել իրականությանը` հիմնական «դերակատար» նշանակելով Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին:

Ի դեպ, մայր Ռուսաստանը եւս ձեռները ծալած նստած չէ. Ռուսիո էմիսարները նույնպես լուրջ մոդելավորումներ են իրականացնում»: