«Մարի Իզմիրլյան» մանկատանը կորոնավիրուսով բոլոր վարակվածներն առողջացել են


«Մարի Իզմիրլյան» մանկատանը կորոնավիրուսով բոլոր վարակվածներն առողջացել են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

Նա, մասնավորապես, նշել է․ «Այս պահի դրությամբ մանկատանն իրականացված բոլոր թեստերի պատասխանները բացասական են:
Հիշեցնենք, որ մայիսի 25-ին «Մարի Իզմիրլյան» մանկատանը հաստատվել էր 15 դեպք՝ 9 երեխա և 6 դայակ։
Ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել «Արաբկիր» բժշկական կենտրոնին և պրոֆեսոր Արա Բաբլոյանին, երեխաների հանդեպ ցուցաբերած հատուկ վերաբերմունքի համար
»։