Քանի՞ տարեկան են եղել վերջին մեկ օրում մահացած պացիենտները


Հայաստանում նախորդ օրը կորոնավիրուսից մահացած պացիենտները եղել են 82 (տղամարդ), 63 (կին), 66 (կին), 84 (կին), 96 (կին), 67 (տղամարդ) և 67 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Այս մասին հայտնում են ԱՆ մամուլի ծառայությունից:

Հիշեցնենք, որ հունիսի 29-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 482 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր առմամբ՝ հունիսի 29-ին հաստատվել է կորոնավիրուսի 25127 դեպք:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 110 571 վերջին մեկ օրում 1398 նոր թեստավորում :

Փաստացի այս պահին բուժվում է 11254 պացիենտ, ավելացել  է` 290-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 13297  անձ` վերջին մեկ օրում 181 անձ:

Ընդհանուր առմամբ, 433 պացիենտ մահացել է (ավելացել է 7-ով):

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 143 է: