Նիկոլ Փաշինյանի «զեմլյակն» ու դասընկերը դարձան ուժային կառույցի ղեկավար


Գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա որոշմամբ նշանակվեց ԶՈւ Գլխավոր շտաբի պետ՝ փոխարինելով այդ պաշտոնում Արտակ Դավթյանին։

Օնիկ Գասպարյանը Նիկոլ Փաշինյանի «զեմլյակն է»։ Ներկայացնում ենք Գասպարյանի կենսագրությունը.

Օնիկ Վիկտորի Գասպարյանը ծնվել է 1970 թվականի հունվարի 6-ին, Իջեւանում։

• 1988-1990 թթ. - ծառայել է Խորհրդային բանակում։

• 1990 թվականից մասնակցել է մարտական գործողություններին Իջեւանի ջոկատի կազմում։ Ծանր վիրավորվել է ոտքի շրջանում՝ հակահետեւակային ականի պայթյունից։

• 1993-2010 թթ. - Իջեւանի գնդի գումարտակի հրամանատարի տեղակալ, հետախուզության պետ, հրամանատարի մարտական գծով տեղակալ, ապա՝ գնդի հրամանատար։

• 2010-2012 թթ. - 3-րդ բանակային կորպուսի շտաբի պետ։

• 2012 թվականի ապրիլի 11-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության 3-րդ բանակային կորպուսի հրամանատար՝ կնքելով պայմանագիր հինգ տարի ժամկետով։

• 2016 թվականի հուլիսի 7-ին ՀՀ նախագահի հրամանով նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ

• 2017 թվականի հունիսի 15-ին ՀՀ նախագահի հրամանով նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ

Ամուսնացած է, ունի երկու զավակ։

Ոստիկանապետի պաշտոնում էլ Փաշինյանը նշանակել է իր դասընկերոջը՝ Վահե Ղազարյանին։

Ինչ վերաբերում է ԱԱԾ նորանշանակ պետ` Արգիշտի Քյարամյանին, ապա նշենք, որ նա էլ Փաշինյանի համար սովորական մեկը չէ: