Ո՞ր երկրներին է շնորհակալություն հայտնել վարչապետը՝ կորոնավիրուսի դեմ պայքարում ՀՀ-ին ձեռք մեկնելու համար


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թվիթերի իր միկրոբլոգում շնորհակալություն է հայտնել Լիտվայի և Իտալիայի կառավարություններին` բուժաշխատողների մարդասիրական առաքելություններ Հայաստան ուղարկելու համար։

«Երախտապարտ ենք Լիտվայի և Իտալիայի կառավարություններին՝ բուժաշխատողների մարդասիրական առաքելություններ Հայաստան ուղարկելու համար, որը թիմային աշխատանքի և Team Europe ծրագրի արդյունք է։ 

Շնորհակալ ենք մեր Սփյուռքին, Ֆրանիսայի ու Ռուսաստանի միջազգային գործընկերներին մեզ կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցելու նպատակով բժիշկական առաքելություններ ուղարկելու համար»,- գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։