Հայտնի է Էդմոն Մարուքյանի կորոնավիրուսային թեստի պատասխանը


Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ COVID-19 թեսթիս պատասխանը բացասական է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Նա, մասնավորապես, նշել է․ «Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ COVID-19 թեսթիս պատասխանը բացասական է։ Շարունակում ենք պահպանել բոլոր կանոնները և միասին կհաղթահարենք համավարակը»։