Պարետը նոր որոշում է կայացրել ու նոր արգելք սահմանել


Պարետի սահմանած նորմերի խախտման դեպքերով՝ հունիսի 29-ի դրությամբ կայացվել է 3986 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում:

Հունիսի 29-ի դրությամբ իրականացվել է 39792 ստուգում, որից միայն 802-ը՝ նշված օրը:

Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։

Ստուգումներն իրականացնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ կրթության տեսչական մարմինը, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը: