ԱՀԿ-ն հայտարարել է կորոնավիրուսի տարածման արագանալու մասին


Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհան Գեբրեյեսուսը հայտնել է, որ գլոբալ մակարդակով COVID-19-ի տարածումն արագանում է։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Որոշ երկրներ թույլատրել են տնտեսվարողներին աշխատել, փորձել են վերադառնալ սոցիալական կյանքի, սակայն բախվել են վարակման դեպքերի թվի աճի։ Շատ մարդիկ գտնվում են խոցելի խմբերում։ 

Ծանր իրականությունն այն է, որ իրավիճակը դեռ չի հանգուցալուծվել։ Չնայած, որոշ երկրներ առաջընթաց են գրանցել, սակայն գլոբալ մակարդակով համավարակի զարգացումն արագանում է»,- ասել է ԱՀԿ-ի գլխավոր տնօրենը։