Հարսանեկան լուսանկարն օգնել է հարսնացուին հայտնաբերել, որ իր մոտ քաղցկեղ է


Նոր Զելանդիայի բնակչուհի Մադլեն Կիրկե Սմիթը հայտնաբերել է, որ իր մոտ կրծքագեղձի քաղցկեղ է սեփական հարսանիքի լուսանկարների շնորհիվ: Այս մասին նա պատմել է իր ֆեյսբուքյան ընկերներին:

Հարսնացուն ստացել է հարսանիքի լուսանկարները և կրծքավանդակի շրջանում նկատել մեծ ուռուցք: Հաջորդ օրը նա գնացել է բժշկի, որը նրա մոտ ախտորոշել է չարորակ ուռուցք:

Կինը խոստովանել է, որ նա նկատել է կրծքագեղձի փոփոխությունները մի քանի տարի առաջ, բայց այդ ժամանակ սխալ ախտորոշում է արվել: