Էն օրը կանացի պարագա էի առնում, ուզում էի ինձ հետևող ոստիկաններին ցույց տալ, հարցնել՝ լա՞վն ա, հավանո՞ւմ եք. Նաիրա Զոհրաբյան


124 քննիչ հանվել են իրենց գործերից ու կցված են Գագիկ Ծառուկյանի հետ կապված գործը քննելուն: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ Ծառուկյանի նկատմամբ տեղի ունեցողն անվանելով քաղաքական հետապնդում Ծառուկյանի ու ԲՀԿ-ի հանդեպ:

«Մոյա միլիցյա մենյա բերեժոտ: Քայլում եմ, հետևս են, մտնում եմ գեղեցկության սրահ, ուղեկցում են: Անկեղծ ասած՝ մի քանի օր առաջ խանութում կանացի պարագա էի առնում, ուզում էի շուռ գայի ու ասեի՝ լա՞վ ա, հավանո՞ւմ եք: Անլրջացրել են ամեն ինչ: Բայց ես իմ լավատեսությունն ու հումուրը չեմ կորցնում»,- ասաց նա: