Հայտնի շոումեն Միխայիլ Գալուստյանի ընկերությունը սնանկացել է


Հայտնի շոումեն Միխայիլ Գալուստյանի «Թոփ Ֆիլմ Կոմեդիա» ԲԲԸ-ն սնանկության հայտ է ներկայացրել։ Տեղեկությունը հայտնում է Mash Telegram-ալիքը։  

Նշվում է, որ հայտնի «մորուքավոր երգիծաբանը» մեծ ունեցվածք ունի, այդ թվում՝ «Թոփ Ֆիլմ Կոմեդիա» ԲԲԸ-ն ու «Թոփ Ֆիլմ Դիստրիբյուշն» պրոդյուսերական ընկերությունը։


«Ճիշտ է՝ այդ ակտիվները նշանավոր ձեռքբերումներով պարծենալու բան չունեն։ Կարծես նկարահանել են «Тот ещё Карлсон» ֆիլմը», - նշվում է հրապարակման մեջ։ Ամեն դեպքում, «Թոփ Ֆիլմ Կոմեդիան» սնանկության հայտ է ներկայացրել»։